ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ 12։2 ՀԱՇՎՈՎ ՀԱ ՂԹԵՑ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Գրել էինք, որ  Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ է  դուրս եկել Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Հարությունյանը 1/8-րդ եզրափակչում 11։0 հաշվով հաղթել էր  Բուլղարիայի ներկայացուցիչ Ստիլյան Իլիևին:

Քիչ առաջ Հարությունյանը քառորդ եզրափակիչում 12։2 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Լեոմիդ Կոլեսնիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

 

Կիսվել սոց․ ցանցերում