ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվել  է Ղազախստանին և դժվարին պայքարում 3:2 հաշվով պարտություն կրել:

Առաջին խաղակեսում կողմերը գոլերով աչքի չընկան։ Երկրորդ կեսի սկզբում Ղազախստանը ստացավ երկու գոլի առավելություն, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Ղազախստանը նորից հաշվի մեջ ստացավ առավելություն` 3:2։ Խաղն այդպես էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։

C3 խմբում Կանանց Հայաստանի հավաքականն անցկացրած չորս խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երրորդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի և Ղազախստանի ընտրանիներն են։

Կիսվել սոց․ ցանցերում