Ուկրшինայից հայտնել են` երբ կլինի Զելենսկիի վերջին օրը

Ուկրաինայում խաղաղության առաջին օրը կլինի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու «վերջին օրը», քանի որ ԱՄՆ-ն այլևս նրա կարիքը չի ունենա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը նախնական կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։

«Բայց հենց որ վագրերը համաձայնության գան և շնագայլին որսի մի կտոր գցեն, պատերազմն այլևս պետք չէ, և դրա հետ մեկտեղ՝ Զելենսկին», — ընդգծել է նա։

Ըստ ուկրաինացի պատգամավորի՝ ԱՄՆ-ն ներկայումս օգտագործում է նախագահ Զելենսկիին՝ հակամարտությունը երկարացնելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում