Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216) արդյունքով գրավեց 4-րդ տեղը։
Գարիկ Կարապետյանը երկամարտում գրանցեց 393 կգ (183+210) ու զբաղեցրեց 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Լի Հուանհուան։
