Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի մոտ հինգշաբթի օրը բախվել են մարդատար և բեռնատար գնացքները, երեք մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, լրագրողներին հայտնել է շտապօգնության խոսնակ Մոնիկա Նովակովան։
«Մլադա Բոլեսլավ քաղաքի մոտ հինգշաբթի ցերեկը բախվել են մարդատար և բեռնատար գնացքները: Մարդատար գնացքի վարորդը չի նկատել կանգառի նշանը և շարժվել է դեպի բեռնատար գնացքը: Մարդատար գնացքում եղել է 37 մարդ, երեքը թեթև վնասվածքներ են ստացել, բոլորին բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որից հետո տեղափոխվել են Մլադա Բոլեսլավ քաղաքի հիվանդանոցներից մեկը»,- ասել է Նովակովան։
