«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով փառահեղ ցուցադրությունը բաց թողնելն ինձ չէի ների». Անի Քոչար

Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարը ներկա է եղել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ու սոցցանցերի իր էջերում կիսվել տպավորություններով:

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով փառահեղ ցուցադրությունը բաց թողնելն ինձ չէի ների, այնպես, որ որքան էլ վատառողջ էի (ինչպես պաշտոնական բացման օրը, որին հրավիրված էի և ցավոք բաց թողեցի), վերջին օրով հասցրի:

Թեև մայրերից ես ընտրում եմ Տիրամորն ու քրիստոնեական հոգևոր մշակույթի կրողն եմ, բայց ես նաև հայ եմ, այն հայերից, որ իրենց արմատն են ճանաչում և հարգում, պատմամշակութային ժառանգություն են գնահատում և խորը ցավ ապրում, որ հեթանոսական մշակույթից մեզ փշրանքներ են հասել: Չեմ ընդունում հինը կործանելով և ավերելով նորը կառուցելը. չկա ներկա ու ապագա առանց անցյալ: Հրաշալի կլիներ, որ քրիստոնեության մուտքը հեթանոսական մշակույթի կործանմամբ չլիներ և պահպանվեին բոլոր մշակութային կոթողներն ու հուշարձանները (և միայն Անահիտով և Գառնիով չուրախանայինք):

Այս կարևոր իրադարձությանն ականատես լինելն ներկա գտնվելն ինձ համար հիշարժան էր»,- լուսանկարներին կից գրել է Անի Քոչարը:

Կիսվել սոց․ ցանցերում