Ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին ուկրաինական լաստանավերը Օդեսայի Չեռնոմորսկ նավահանգստից մեկնեցին Բաթում:
Այս մասին, Araratnews.am փոխանցմամբ, հայտնել է «Укрзализныци» ընկերության առևտրային աշխատանքների և լոգիստիկայի տնօրեն Տիմոֆեյ Մուրախովսկին։
«Մարտի 18-ին և 26-ին Չեռնոմորսկի նավահանգստից դեպի Բաթումի նավահանգիստ կատարվել է երկու ուղևորություն, երրորդ ուղևորությունը նախատեսված է հաջորդ շաբաթ», — ասել է նա՝ բացատրելով, որ առաջին երկու լաստանավերը ծով են դուրս եկել տեղեկատվական լռության պայմաններում։
Ուկրաինայի և Վրաստանի միջև ծովային երթևեկությունը դադարեցվել է 2022 թվականի փետրվարից։
