Ավտովթար Գյումրիում. մեքենաներից մեկը բախման հետևանքով հայտնվել է Արվեստների ակադեմիայի մայթին

Սեպտեմբերի 14-ին՝ 23:50-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Ալեք Մանուկյան փողոցի սկզբնամասում՝ Արվեստների ակադեմիայի մոտ, բախվել են «Հոնդա» և «Տոյոտա քեմրի» մակնիշների մեքենաները:

Բախման հետևանքով «Տոյոտա քեմրի»-ն հայտնվել է ակադեմիայի մայթին՝ գետնանցումի մոտ:

Նախնական տեղեկություններով կա մեկ տուժած:

Կիսվել սոց․ ցանցերում