Ռուսաստանում, Վոլգոգրադյան «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի սան Մաքսիմ Սեմյոնովը մահացել է 16 տարեկան հասակում՝ համակարգչային խաղ խաղալիս, գրում են ռուսական սոցկայքային հարթակները։ Համաձայն այդ տեղեկությունների, տասնվեցամյա Մաքսիմը մարզումներից հետո տուն է վերադարձել ու միացրել համակարգիչը, որպեսզի հանգստանա եւ երեկոյան համակարգչային խաղ խաղա։ Սակայն հանկարծ սկսել է իրեն վատ զգալ։
Հարազատները ահազանգել են շտապօգնություն, սակայն պատանու կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է տանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է սրտի կանգը։
