Այդ պետությունները սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը, առհասարակ բոլորս տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: Մենք զգում և տեսնում ենք, որ եվրոպական երկրները, հատկապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բարձրացնում են ուկրաինական հակամարտության շուրջ էսկալացիայի մակարդակը։ Դրա համար պետք է կանխարգելիչ գործել, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում