Իրшնի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմшնում. Բшղաեին հայտնել է ամսաթիվը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին հարցին, հայտնել է, որ Մասկատն այս փուլում կրկին հանդես կգա որպես հյուրընկալող կողմ:

Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 19-ին:

Ապրիլի 12-ին Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում անուղղակի բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ:

Իրանական կողմը նշել է, որ քննարկումները նվիրված են եղել միջուկային ծրագրին և Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը:

Բանակցությունների առաջին փուլի ընթացքում Օմանի Արտաքին գործերի նախարարությունը միջնորդի դեր է կատարել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանավոր և գրավոր հաղորդագրությունների փոխանակման հարցում:

Կիսվել սոց․ ցանցերում