Թրամփը Հարվարդից ներողություն է սպասում

Թրամփը ցանկանում է, որ Հարվարդը ներողություն խնդրի հակասեմականության համար․ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերթական ճեպազրույցի ժամանակ։

«Հարվարդը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ հրեա ուսանողների նկատմամբ իրենց համալսարանում տեղի ունեցած բացահայտ հակասեմականության համար»,- հայտարարել է Լևիթը:

Հիշեցնենք՝ նախօրեին աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկին ԱՄՆ կառավարությունը զրկել է 2,2 մլրդ դոլարի դաշնային դրամաշնորհներից։

Կիսվել սոց․ ցանցերում