Ռոլան Գարոսի» կազմակերպիչները հրապարակել են կանանց մրցաշարի մասնակիցների ցանկը։ Մրցաշարի հայտացուցակում ընդգրկվել է 104 թենիսիստուհի, այդ թվում՝ գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ Ֆրանսիայի բաց առաջնությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ «Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 7-ը։
Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» հայտացուցակում է
