Թրամփը հրաժարվեց անգամ գումարի դիմաց օգնություն տրամադրել․ Bild

Թրամփը հրաժարվում է Ուկրաինային զենք մատակարարել նույնիսկ փողի դիմաց։ Այս մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով ավելի շատ է հետաքրքրված, քան զենքի մատակարարումներից գումար վաստակելով:

Հիշեցնենք, որ Ապրիլի 9-ին Վլադիմիր Զելենսկին   ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել  է Կիևի պատրաստակամության մասին՝ 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին, նշելով, որ պատրաստ են  և $30 մլրդ, և $50 մլրդ գտնել համապատասխան փաթեթի համար։

Ի պատասխան այս հայտարարությունների Թրամփը մեկնաբանել է՝  Ուկրաինան անընդհատ հրթիռներ է խնդրում ԱՄՆ-ից և պատերազմ սկսելուց առաջ պետք է իմանար արդյոք կարող էր հաղթել թե ոչ, այլ ոչ թե հույսեր կապեր, որ մարդիկ անընդհատ կօգնեն իրենց։

Կիսվել սոց․ ցանցերում