Մոսկվան աշխատում է Բшքվի և Երևանի հետ Լшչինի միջանցքի լուծման տարբերակների շուրջ

Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Բոլորովին վերջերս Ղարաբաղ հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Մենք կշարունակենք աշխատել, և այժմ կողմերի հետ քննարկվում և մշակվում են տարբեր տարբերակներ»,- ասել է նա՝ պատասխանելով Պետդեպարտամենտի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի պատճառով Լաչինի միջանցքն անհապաղ բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:

Կիսվել սոց․ ցանցերում