ՄԻՊ-ը ՊՆ զ ինվпրական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ ակшնապшյթյունային վնшսվածք ստացած և այլ զի նծшռայողների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին:

492350620_999658145686451_6840277330729091289_n.jpg (192 KB)

Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:

Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին:

491949842_999658209019778_4165151199968674365_n.jpg (149 KB)

Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ:

492367451_999658212353111_2089577500870274254_n.jpg (133 KB)

Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ:

491934123_999658232353109_1417678856970153409_n.jpg (144 KB)

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Կիսվել սոց․ ցանցերում