Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։
Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ըստ աղբյուրի, ամեն ինչ վկայում է այն մասին, որ երկրորդ փուլը նույնպես անցել է կառուցողական մթնոլորտում:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել էին Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին։
