ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶПՒ-Ն ՉԿՐՍԿԵԼՈՒ ՀՐՍՄԱՆ Է ՍՏԱՑԵԼ՝ «ԶԱՏԿԻ ՀՐՍԴԱԴԱՐԻ» ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկը BBC-ին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հրամայվել է դադարեցնել կրակը ռուսական դիրքերի ուղղությամբ՝ «Զատկի զինադադարի» ուժի մեջ մտնելուց րոպեներ անց:

Զինվորականը հավելել է, որ հրահանգներ են տրվել հավաքագրել հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ֆոտո և տեսաապացույցներ և անհրաժեշտության դեպքում պատասխան կրակ բացել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի առթիվ հայտարարել էր զինադադար, համաձայն որի՝ ռուսական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի ռազմական գործողությունները՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն։

 

Կիսվել սոց․ ցանցերում