Ուկրաինան ներողություն է պահանջում․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան Ֆոքս Նյուզ հեռուստաալիքին կոչ է անում ներողություն խնդրել միջադեպի համար, որի ժամանակ Կիևը եթերում նշվել է որպես Ռուսաստանի մաս: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին, հայտնում է  «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Սկանդալային իրավիճակը տեղի է ունեցել զատկական ժամերգության հեռարձակման ժամանակ, երբ ենթագրում հայտնվել է «Զատկական ժամերգություն. Կիև-Ռուսաստան» մակագրությունը:

«Եթե դա սխալ էր, այլ ոչ թե դիտավորյալ քաղաքական հայտարարություն, ապա պետք է լինի ներողություն և հետաքննություն, թե ով է այդ սխալը թույլ տվել», — միջադեպը մեկնաբանել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ֆոքս Նյուզ հեռուստաալիքը Զատկական ծառայությունները հեռարձակել է ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից: Սկզբում ենթագրում նշվում էր՝ «Կիև, Ուկրաինա», բայց ընդմիջումից հետո  փոխվեց «Կիև, Ռուսաստան», ինչը վրդովմունքի ալիք առաջացրեց ուկրաինացիների շրջանում ։

Կիսվել սոց․ ցանցերում