Ավարտվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պաշտոնական այցը Ռուսաստանում: Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է երկրի առաջնորդին պատկանող լիմուզինը կայանում զրահապատ գնացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ժամանել է ՌԴ, ով բանակցություններ է անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցություններից առաջ Պուտինն ու Կիմ Չեն Ինը «Վոստոչնի» տիեզերակայանում դիտել են «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրը: Երկու երկրների ղեկավարներն այցելել են մոնտաժային-փորձարկման կորպուս, նրանց պարզաբանումներ են տրվել հրթիռների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:
