ՆԳՆ հավաքական թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթող. լուսանկարներ

Ապրիլի 22-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է ՆԳ նախարարություն-Գլխավոր դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

492898217_644881655177329_3840197872983816420_n.jpg (1.08 MB)492222152_644882428510585_2060647907427151220_n.jpg (921 KB)492001507_644881665177328_4933547767314365664_n.jpg (1.23 MB)

Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է ՆԳ նախարարության հավաքական թիմը՝ 5-3 հաշվով հաղթելով Գլխավոր դատախազության հավաքական թիմին։

Ֆուտզալի առաջնությունում 3-րդ մրցանակային տեղը գրավել է Քննչական կոմիտեի հավաքական թիմը։

Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։

492084420_644882301843931_4124887212414895641_n.jpg (1.42 MB)492005187_644881855177309_2070821928008430677_n.jpg (909 KB)

ՆԳ նախարարության հավաքական թիմին և մարզիչ, պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգևատրել է Արփինե Սարգսյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները ևս արժանացել են համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ շնորհավորելով բոլորին և ընդգծելով, որ հաղթել է ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։

492486873_644881848510643_8759371778754635848_n.jpg (937 KB)492078034_644881748510653_3588717827657528637_n.jpg (972 KB)492469510_644882191843942_7109094616277384145_n.jpg (810 KB)

Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։

492043944_644881971843964_9082846084779005335_n.jpg (834 KB)492398223_644882648510563_1119411895965819758_n.jpg (1.48 MB)492940529_644882198510608_8062590921952149212_n.jpg (1.27 MB)492469510_644882191843942_7109094616277384145_n.jpg (810 KB)

Առաջնության նպատակն է եղել իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։

«Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի հավաքական թիմերին՝ պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնելու առթիվ և շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին՝ ակտիվ մասնակցության համար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

492242081_644882435177251_660806637395724111_n.jpg (1.26 MB)

Կիսվել սոց․ ցանցերում