Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2109» և «Կամազ». կա երկու վիրшվոր

Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshya.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում