Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հրավերով Լատվիայից Հայաստան է ժամանել ռեժիսոր Հայկ Կարապետյանը։ Նա հասցրել է գրավել եվրոպական թատերասերների և կինոմանների սրտերը։ Հայաստան է եկել Կարլ Մարքսի մասին ներկայացում բեմադրելու։
Մայր թատրոնից տեղեկանում ենք, որ Հայկ Կարապետյանն առաջին անգամ է Հայաստան ժամանել ստեղծագործական նպատակով: Սունդուկյան թատրոնում բեմադրում է Կարլ Մարքսի «Խոստովանություններ»-ը:

«Առաջին անգամ եմ այստեղ գործ անում, ինձ համար անսովոր է այստեղ աշխատելը»,- նշել է ռեժիսորը:
Նրա խոսքով՝ թատրոնն ազատության տեղ է, նշում է, որ շատ է սիրում աշխատել դերասանների հետ:
«Դա է գլխավոր պատճառը, թե ինչու եմ ես թատրոնում»,- անկեղծացել է ռեժիսորը:
Այս պահին թատրոնում փորձեր են ընթանում, իսկ ներկայացման պրեմիերան կլինի մայիսի 6-ին, 7-ին, 13-ին և 29-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:






