Ապրիլ 24. ի՞նչպես է այս օրը մտել հայոց մեջ

Ապրիլ 24. ի՞նչպես է այս օրը մտել հայոց մեջ
Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի “Ժամանակ” օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը:
Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:
Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, մտցվեց Ապրիլ 24-յան “Լռության րոպեն”:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը:
Մյուս մանրամասները՝ մեկնաբանության մեջ
Կիսվել սոց․ ցանցերում