Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանել է WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձել միջազգային գոտու հաղթող։
Մենամարտը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում:
Երկրորդ ռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։
Մենամարտից հետո իր ելույթում Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրել է հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծել է, որ հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։
