Թпւրքիшյի պшշտպանության նախարար․ Մենք շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջшնին

Մենք շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Կովկասում կայունությանը։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում մշտական ​​խաղաղության արագ հաստատման համար»,-   վստահեցրել է Գյուլերը։

Կիսվել սոց․ ցանցերում