Բալաշիխայում մեքենայի պшյթյունի հետևանքով զпհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար

Մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը

Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից:

Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովից հետո, որը պայթյունի հետևանքով մահացել էր Մոսկվայում՝ 2024 թվականի դեկտեմբերին, նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որը զոհվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով արտակարգ ծառայություններին, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով։

c8a2b99e-cfc2-4d71-b9f6-c36628da94ad.png (538 KB)

Կիսվել սոց․ ցանցերում