Լատվիայում նոր վարչապետ է նշանակվել։
Այդ երկրի Սեյմը (միապալատ խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը՝ վարչապետ Էվիկա Սիլինայի գլխավորությամբ։
Կին քաղաքական գործիչը ներկայացնում է «Նոր միասնություն» կուսակցությունը։
Էվիկա Սիլինայի գլխավորած կառավարությունում արտաքին գործերի նախարար կդառնա նախկին վարչապետ Կրիշյանիս Կարինշը։
