ԵՎԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀՂԻ Է

Դերասանուհի Եվա Բաղդասարյանի նորաստեղծ ընտանիքը շուտով կհամալրվի։ Նա տեսանյութ է հրապարել ինստագրամյան իր էջում, որտեղ ամուսնու հետ գրկախառնությամբ հայտնել է հղիության մասին լուրը։

«1+1=3: Մենք սպասում ենք քեզ»,- գրել է Եվան։

Նախորդ տարվա ապրիլին՝ պսակադրությունից երկու տարի անց, Եվա Բաղդասարյանն ու սիրելին իրենց ամուսնությունն օրինականացրել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում: Ամուսիններն այժմ Երեւանում են։

 

Կիսվել սոց․ ցանցերում