Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծե ծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Նա մինչ այդ Մասիվի թաղապետին զգուշացրել էր, թե գնում է մասնակցելու հանրային քննարկմանը, որը նա է վարելու։

Թաղապետի ընդունարանում վարչական շրջանի աշխատակիցներից մեկը Չախոյանին ասել է, որ հանրային քննարկումն ավարտվելուն պես կխոսեն, առանձին քննարկում կունենան ու նշել, թե Չախոյանը «լավ տղա չէ»։

«Ես քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամեռայի, հետո։ Որ դու փորձում ես վիրավորել մարդկանց, պետք է պատասխան տաս դրա համար։ Էս շենքի բոլոր տղերքին ես վիրավորել»,- ասել է նա:

Չախոյանին այնուհետև հարվածել է վարչական շրջանի մեկ այլ աշխատակից, ապա նրան են միացել ևս մի քանիսը:

Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը այս աղմուկի ժամանակ դուրս է եկել աշխատասենյակից և հարվածներ հասցրել Չախոյանին, որը մինչ այս իրադարձությունները անձնական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել Տեր-Մարգարյանի հասցեին:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ իրավապահները տեղում են, ավելի ուշ կհրապարակվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք՝ ոստիկանները Չախոյանին հրավիրել են առանձին սենյակ, քանի որ վերջինս գտնվել է հանրային քննարկման դահլիճում այլ քաղաքացիների հետ:

Թաղապետարանի աշխատակիցները հայտնել են, որ հանրային քննարկումը հետաձգվում է:

Կիսվել սոց․ ցանցերում