Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» – «Ինտեր» առաջին հանդիպման (3:3) լավագույն խաղացող է ճանաչվել իտալական թիմի պաշտպան Դենզել Դումֆրիսը։ Նիդեռլանդացի ֆուտբոլիստը աչքի է ընկել գերազանց խաղով՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների գնահատմամբ՝ Դումֆրիսը վստահ հանդես եկավ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Նրա կատարած փոխանցումը և խփած երկու գոլերը մեծապես նպաստեցին «Ինտերի» հաջող խաղին։
