Տեխասում մետաղադրամներով բեռնված բեռնատար է շրջվել. մայրուղում ցրվել է 800 հազար դոլար` 10 ցենտանոցներով

Տեխասում մետաղադրամներով բեռնված բեռնատար է շրջվել: Մայրուղու և հարակից հատվածներում թափվել է 800 հազար դոլար` 10 ցենտանոց մետաղադրամներով:

Բեռնատարի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Ճանապարհը փակ է մնացել գրեթե 14 ժամ:

Կիսվել սոց․ ցանցերում