ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ 

Goal ցանցային պարբերականը ներկայացրել է այս տարվա «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների վարկանիշը։ Նոր վարկանիշում հայտնվել են՝ «ՊՍԺ»-ն ներկայացնող Ուսման Դեմբելեն, կատալոնական «Բարսելոնան» ներկայացնող՝ Լամին Յամալը, Ռաֆինյան եւ Պեդրին, իսկ հնգյակը եզրափակում է «Լիվերպուլը» ներկայացնող Մոհամեդ Սալահը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ոսկե գնդակի» արժանացավ Իսպանիայի ազգային հավաքականը եւ «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող  կիսապաշտպան Ռոդրին։ Երկրորդ տեղում Վինիսիուսն էր, երրորդում՝ Ջուդ Բելինգեմը։

 

Կիսվել սոց․ ցանցերում