«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է:

Shamshyan.comի հաղորդմամբ, տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի խողովակաշար է անցնում, ինչի հետևանքով այն վնասվել է ու խմելու ջուրը արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում