Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատները, գրոհային խմբերի հետ միասին, կանխել են Ուկրաինայի զինված ուժերի ներթափանցումը Կուրսկի մարզի տարածք:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից տարածաշրջան ներխուժելու որևէ փորձի մասին։
Ինչպես հավելել է Չեչնիայի ղեկավարը, ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի միջոցով տեղեկատվություն են ստացել ուկրաինացի զինծառայողների գտնվելու վայրի մասին: Նա մանրամասնել է, որ կոորդինատները փոխանցվել են տանկային անձնակազմերին, որոնք կրակ են բացել։
