61-ամյա Սարան տարօրինակ գումարային փոխանցումներ նկատեց իր ամուսնու բանկային քարտից ու հարցրեց՝ ինչ է կատարվում։ Պատասխանը կոտրեց նրան.
«Ես մեկ ուրիշին եմ սիրում։ Նա ապրում է ԱՄՆ-ում։ Օգնում եմ նրան ֆինանսապես՝ իր տատիկը քաղցկեղ ունի»։
Այսպես Սարան իմացավ, որ 67-ամյա Կլայվը երեք ամիս մեսենջերում խոսել է «Սոֆիի» հետ՝ իբր նախկին պոռնոաստղ և գլամուր մոդել։ Նա նրան ուղարկել էր $2,700 արժողությամբ Apple-ի նվեր քարտեր ու հավատացել, թե շուտով հանդիպելու են։ Նույնիսկ տոմսեր էր փնտրում Վաշինգտոն մեկնելու համար։
Իրականում «Սոֆին» ֆեյք էր՝ իր համար օգտագործվել էին լոնդոնյան իրական մոդելի լուսանկարները։ Նույնիսկ կեղծ անձնագրի լուսանկար էր ուղարկել։ Ամբողջովին հուսահատված՝ Սարան ինքը կեղծ պրոֆիլ ստեղծեց ու գրեց «Սոֆիին»՝ ընդամենը 10 րոպե անց նա կրկին գումար էր խնդրում։
Կլայվը հասկացավ իրականությունը միայն սքեմերների մասին հեռուստաշոուից հետո։ Լաց եղավ՝ երբ ճշմարտությունը պարզ դարձավ։ Ամուսնական կյանքը քայքայվել է։ $2,700-ն այլևս հնարավոր չէ վերադարձնել։ Կլայվը հեռացել է տնից։ Իսկ Սարան զգուշացնում է.
«Եթե սա կարդում եք՝ ստուգեք, ում հետ է ձեր զուգընկերը շփվում համացանցում։ Սա պարզապես ֆլիրտ չէ։ Սա կարող է լինել վերջը»։
