Նյու Յորքում կայացել է Met Gala-ն — Ռիհանան հայտնվել է հղի, իսկ Դեմի Մուրը՝ փողկապաձև զգեստով

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել ամենամյա շքեղ Met Gala միջոցառումը, որն այս տարի նվիրված էր «սև դենդիզմի» թեմային։ Միջոցառման խորագիրն էր Superfine: Tailoring Black Style, որը թարգմանաբար նշանակում է՝ «Նրբագեղ ոճ. սև կտրածք»։

Կարմիր գորգին իրենց շքեղ հագուստներով փայլեցին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Դեմի Մուրը՝ իր յուրօրինակ փողկապաձև զգեստով, Շակիրան, Լանա Դել Ռեյը, Էն Հեթեվեյը, «Սպիտակ լոտոս» սերիալի դերասանները և այլք։
Միջոցառման ամենաշատ քննարկվող պահերից մեկը Ռիհանայի հայտնվելն էր՝ հղիության ակնհայտ նշաններով։ Երգչուհին հպարտորեն ցուցադրեց իր կլորացած փորիկը՝ դարձնելով իր ելույթը գիշերվա կարևորագույն պահերից մեկը։

https://t.me/lragroghcom/1877

Կիսվել սոց․ ցանցերում