ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԹПՒՐՔԻԱՅՈՒՄ 

Թուրքական Յոզղաթում ավելի քան տասը ուսանող է թունավորվել՝ ենթադրաբար հրուշակեղենից։ Այս մասին հայտնում է Haber Global պարբերականը։ Համաձայն հաղորդման, տեղի բուհերից մեկի տասներկու ուսանողների մոտ ինքնազգացողության վատացում է եղել՝ ծննդյան տարեդարձից հետո, որտեղ հրուշակեղեն են կերել։ Նրանց մոտ եղել է սրտխառնոց, փորացավ եւ փսխում։ Դիմել են տեղի բուժհաստատություններից մեկը։ Ախտորոշվել է սննդային թունավորում։ Պատկան կառույցները պարզում են դեպքի մանրամասները։

 

Կիսվել սոց․ ցանցերում