«ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ելնում է ՀՀ պետական շահերից», — այդ մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասել է վարչապետ Փաշինյանը:
Հարցին՝ շարունակո՞ւմ է Ադրբեջանը լարված պահել իրավիճակը սահմանին, վարչապետ Փաշինյանը նշում է՝ իրադրության գնահատականը Կառավարության նիստում հայտարարությունից հետո չի փոխվել։
