Յոթ տարեկան երեխան ընկել է երկրորդ հարկի պատուհանից

Սանկտ Պետերբուրգում յոթ տարեկան տղան ընկել է սեփական տան երկրորդ հարկի պատուհանից։ Նա ողջ է մնաղել։ «Գազետա.ռու»-ն պատմում է, որ երեխայի ծնողները խանութ են գնացել՝ նրան թողնելով ավագ երեխաների հսկողության  ներքո։ Երեխան սենյակում խաղալիս է եղել։

Ընկնելիս երեխան հարվածել է պարիսպին ու հայտնվել հարևանի բակում։ Տուժածը հսոպիտալացվել է, գտնվում է միջին ծանրությանվիճակում։

Ընտանիքի հայրը պատմել է, որ կինը երեխ լվացել է լուսամուտները, բայց մոռացել է դրանք կողպել։ Դեպքի առթիվ քննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ Հայաստանում նույնպես պատուհաններից երեխաների ընկնելու դեպքեր հաճախ են գրանցվում։

Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում: Նման վիճակագրություն էր հրապարակել առողջապահության նախարարությունը՝ ծնողներին հորդորելով ապահովել երեխայի անվտանգությունը։

Այդ նպատակով նախարարությունը մի քանի խորհուրդներ է տվել.

• Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
• Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
• Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
• Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
• Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
• Հիշե΄ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը

Կիսվել սոց․ ցանցերում