ԾԱՆՐ ՕՐԵՐ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ. ԻՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ ԷՄՄԱ ՇԱԲՈՅԱՆԻՆ

Haycast-ի տաղավարում Անի Աբրահամյանին հյուրընկալվել էր դերասանուհի և բլոգեր Էմմա Շաբոյանը:

Էմման հաղորդման ընթացքում պատմեց ԱՄՆ տեղափոխվելու մասին.

«Լացելով եմ եկել, շատ չուզենալով, պատրաստ չլինելով։ Եկա այստեղ ու այս 8 ամսից կլինի արդեն մեկ ամիսը, որ այդ վատ էմոցիոնալ  շրջանից դուրս եմ եկել։ Ուրիշա, երբ դու կամքով, դու քո երազանքով հայտնվում ես մի տեղ, որի մասին երազել ես, որի մասին ունես ինչ-որ պատկերացումներ, բայց ուրիշա, երբ դա անում ես հարկադրաբար։ Դու դա արել ես, որովհետև էդպես էր պետք։ Շատ ծանր օրեր եմ ունեցել…Ես վարում էի Հայաստանում 2014թ. մեքենա և կարծում եմ ավելի երջանիկ էի, քան հիմա, որ վարում եմ 2025թ. մեքենա, որն ավելի թանկ արժի, ավելի ճոխ ա, բոլորի համար երազանք ա։ Մարդը հարմարվող էակ ա, բայց միևնույնն ա` էստեղ շատ բաներ ավելի թերի են, քան Հայաստանում, բայց և այնպես` այս երկիրն ունի հնարավորություններ, որը, ցավոք սրտի, չունի Հայաստանը»։

 

Կիսվել սոց․ ցանցերում