Երգչուհի Իվետա Մուկուչյանն անդրադարձել է իր հղիության մասին լուրերին:
Նա «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Իմ բոլոր հարազատները զանգահարում են ինձ՝ շնորհավորելու, բայց լրջորեն դադարեցրեք, սա վերահսկողությունից դուրս է: Ես հղի չեմ»,- գրել է Իվետա Մուկուչյանը:
Ավելի վաղ, երբ երգչուհին Ռազմիկ Ամյանի հետ տեսանյութ էր հրապարակել, համացանցում կրկին լուրեր էին տարածվել, թե Իվետա Մուկուչյանը բալիկի է սպասում:
