«Բաքուն փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա՝ զորքեր կուտակելով դեպի սահման, պարբերաբար գնդակոծելով հայկական դիրքերը և ներխուժելով մեր տարածք», — այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Սահմանների երկայնքով զորք կուտակելով և պարբերաբար հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումներ գործելով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրել»,- ընդգծել է նա։
Ըստ Սիմոնյանի` քանի դեռ ժողովուրդն իշխանության մեջքին է, բանակցային գործընթացներում հայկական կողմն ամուր կմնա:
