Ավտովթար՝ Արմավիրի մարզում․բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արմեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Ենոքյանը և կրտսեր պարեկ Գագիկ Տերտերյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/05/13/1283427?fbclid=IwY2xjawKQVjlleHRuA2FlbQIxMQBicmlkETFLb1V2cTFVVHA5akgwV2ZlAR4o__o1X8GcEY7UOTmNR7wNxr2fYrDekrwSvye3-2_o2bFgZ6IntOxuks1C1g_aem_WyBtN2NLn7iTmMZtqQ_EAw

Կիսվել սոց․ ցանցերում