ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՍԵՑ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵՑ․ ՀԱՂԹԱՆԱԿ «ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՍԵՑ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵՑ — ՀԱՂԹԱՆԱԿ «ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ
Վանիկ Նիկոյանը՝ «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ նախագահը, հայտարարում է. ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԻՆ՝ «ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր համառ պայքարի արդյունքում գրանցվել է կարևոր հաղթանակ։
ՀԱՐՑ 1․ Արդեն իսկ քննարկվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության խնդիրը, որը ծագել էր ճանապարհային տուգանքների պատճառով հարուցված կատարողական վարույթների հետևանքով։ Այս պահի դրությամբ ընթանում է իրավակարգավորումների փոփոխությունների գործընթաց, որի նպատակն է լուծել տասնյակ հազարավոր վարորդների սոցիալական խնդիրը։
ՀԱՐՑ 2․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունն արձագանքել է մեր՝ վարչական ակտերի համաներման վերաբերյալ առաջարկին և այն ըստ նպատակահարմարության կքննարկվի առաջիկա օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ։
 Սա ոչ միայն արձանագրում է մեր պայքարի արդյունավետությունը, այլ նաև հստակ ապացույց է, որ երբ ժողովուրդը խոսում է՝ իշխանությունը ստիպված է լսել։
Մենք չլռեցինք, մենք բարձրացրինք ժողովրդի ձայնը, և այսօր այն լսելի դարձավ պետական մակարդակում։
 Մեր շարժումը սկսվել է ոչ թե ատելությունից, այլ՝ սրտի խորքից հնչող ճշմարտության պահանջից։
Եվ այդ պահանջը սկսել է բեկում մտցնել պետական մոտեցումներում։
Շնորհակալություն յուրաքանչյուր քաղաքացու, ով մեր կողքին էր այս պայքարում։ Շարունակում ենք՝ հանուն արդարության, հանուն ձայնի, հանուն փոփոխության։
Հ․Գ Չկա պառլամենտական ընդիմություն, որ մեր բարձրաձայնած խնդիրները բերի օրակարգ․․․
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ նախագահ
Կիսվել սոց․ ցանցերում