ԱՄՆ փոխնախագահ Վանսը կարող է այցելել Իսրայել․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը մայիսի 20-ին կարող է այցելել Իսրայել, Սպիտակ տունը ներկայումս զբաղվում է հրեական պետության ղեկավարության հետ Վենսի հանդիպումների համակարգմամբ, կիրակի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիրակի Վենսը ՝ ամերիկյան պատվիրակության գլխավորությամբ, Վատիկանում ներկա կգտնվի Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության կապակցությամբ մատուցված պատարագին։

Հեռուստաալիքը նշում է, որ Վենսի հնարավոր այցը շատ կարեւոր կլինի, քանի որ ցույց կտա, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նախկինի պես կայուն են եւ ամուր: ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Մերձավոր Արևելք կատարած այցի ավարտից հետո, որտեղ խոշոր համաձայնագրեր են ստորագրվել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի հետ:

Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահի գրասենյակը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտոնատար անձանց հետ այցի համակարգման վերաբերյալ, սակայն այդ հարցը դեռ վերջնականապես լուծված չէ:

Կիսվել սոց․ ցանցերում