ՖՈՆ ԴԵՐ ԼԵՅԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՒԱՆԻՆ ԵՒ ԲԱ ՔՎԻՆ

Եվրահանձնաժողովը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ կնքվելիք խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներն ավարտելու առիթով եւ մաղթել վերջինիս շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Սոցկայքի իր էջում նա գրել է․ «Մենք շնորհավորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքների ավարտի առիթով։ Սա կարեւոր առաջընթաց քայլ է։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի այն հնարավորինս շուտ կնքվի։ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել ռեգիոնալ գործակցության մեջ, որպեսզի ավելի իրար մոտ դարձնի ողջ ռեգիոնն ու ԵՄ-ն»։

 

Կիսվել սոց․ ցանցերում