Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական, Գևորգ Ղարիբյանը՝ Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհակավորելով նրանց և մաղթելով արդյունավետ աշխատանք:
