Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա տուժած

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 74-ամյա Մովսես Խ․-ի վարած «Ford Explorer» մակնիշի և 28-ամյա Հովհաննես Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Օֆելյա Ա․-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում