Երեկ ԱՄՆ հատուկ ջոկատայրնների գործողությամբ վավերագրական ֆիլմ եմ նայում` Աֆղանստանում Ալ Կաիդայի ղեկավարի ոչնչացման մասին։
Ու հետեւություն` կոտորածներից ու բռնաճնշումներից որեւէ ժողովրդի փրկելու եւ նրանց օգնելու համար ԱՄՆ֊ն ու առհասարկ, ցանկացած այլ` կարող երկիր անպայման փնտրում է տվյալ ճնշումներին դիմադրող տեղացի, ՎՍՏԱՀԵԼԻ ուժերի ու անպայման հարցնում է` ուզո՞ւմ եք օգնենք։ Շատ չմանրամասնեմ, քանի որ մեկ է` հասկացողը հասկանալու է, չհասկացողն իրեն էշի տեղ դրած ջուր է պղտորելու։ Մի խոսքով` տեղում էդ դիմադրությունը պիտի լինի։ Հիմա անդրադառնամ մեզ։ Բարձրակարգ պատրաստվածություն ունեցող այդ հատուկ ծառայությունները խոտ չեն արածում ու հիանալի գիտեն` կա էդ դիմադրությունը թե՞ ոչ։ Ճիշտ է, մենք աշխարհի տարբեր անկյուններից ու տեղերից մղկտում ենք, ուզում ենք որ մեզ օգնող լինի, բայց չկա էդ դիմադրությունը ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում։ Օրինակ բերեմ մեր նամշած, կենցաղային, ադաթից, որ մատչելի լինի։ Ինձ հետ պատահել է ու վստահ եմ, շատերի հետ է պատահել։ Պատկերացրեք ձեր հարեւանը կնոջը շան օրը գցած ա պահում, տարիներով, ձեր կողքին, դրանց տան վայնասունը չի կտրում, կնիկն էլ պարբերաբար աչքերի տակը կապտած, հյուծված, դժբախտ, երեխեքին աչքաթող արած, աչքիդ առաջ, աղքատության ու թշվառության մեջ քայքայվում է, երեխեքն էլ հետը։ Վերջապես ակնարկում ես թե` ախր էսպես չի լինի, արի դու դրանից բաժանվի, մեղք ես, երեխեքդ մեղք են։ Պարբերաբար էլ հնարավորությանդ սահմաններում օգնում ես իրեն, երեխեքին, բայց դա հարցի լուծում չի։ Մի օր էլ էդ գոռոցները գիշերվա միլիոնին դիվադադար են անում քեզ, հասկանում ես, որ մոռթում է։ Համբերությունդ հատած` թակում ես իրենց դուռը, բաց է լինում, ներս ես մտնում ու զարհուրում տեսարանից` տան ղեկավարը դանակն առած, ահաբեկում է բոլորին։ Կնիկն արյունլվա, հատակին քարշ է գալիս, երեխեքը անկյուններում կուչ եկած լացում են։ Գոռում ես` այ անասուն, հերիք չի՞ էս ի՞նչ ես անում, հիմա ոստիկանություն կկանչեմ, այ գազան։ Տան ղեկավարը քո ներխուժումից ստուպըրի մեջ է հայտնվում մի պահ։ Ու էդ պահին` կնիկը վեր է կենում ու վերջին բառերով հարձակվում վրեդ, կատաղած, քիչ է մնում աչքերդ հանի թե` այ էսինչ֊էնինչ, ի՞նչ գործ ունես իմ ընտանիքի հետ, թեւիցդ բռնում, դուրս է շպրտում մի բան էլ։ Էս էն դեպքն է էլի` որ ասում են մենք ոչ ռուսամետ ենք (այ թոբաթե, քանի որ դարերով ուղեղին դաջած մենթալիտետն է) ոչ Արեւմտամետ (հայհոյանքը` գեյրոպա, նույն աղբյուրի դաջվածքով) մենք հայամետ ենք, մենք մեր թասիբովհայկականհինմշակութայինազգայինազատագրական, սահմանադրական (իրենց տան շարիաթով
) ճանապարհով տունը պիտի շինենք։ Այ էսպես էլ շինում են` մեծամասամբ։ Հիմա դուք չեք, Արեւմուտքն է, դե փրկեք էդ կնոջն ու իր երեխաներին։
Աղբյուրը՝
